Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը մի շարք հանդիպումներ է ունեցել Մելբուրնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխատանքային այցով Ավստրալիայում գտնվող Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 17-ին այցելել է Մելբուրն քաղաք, որտեղ մի շարք հանդիպումներ է ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Ա. Հարությունյանը հերթական հանդիպումն է ունեցել ավստրալահայերի հետ, որը կազմակերպվել էր Համազգայինի տեղի կենտրոնում՝ ՀՅԴ Ավստրալիայի կենտրոնական կոմիտեի աջակցությամբ՝ «Արցախ Րութս Ինվեսթմընթս» (ԱՐԻ) ընկերության կողմից իրականացվող ծրագրերում նոր բաժնետերերի ներգրավման անհրաժեշտությունն ընդգծելու նպատակով: Հանդիպմանը մասնակցում էին Մելբուրնի հայկական գրեթե բոլոր կազմակերպությունների ներկայացուցիչները:

Ա. Հարությունյանը իր ելույթում, մասնավորապես, նշել է, որ ԱՐԻ-ն իր էությամբ բոլորովին նոր ձևաչափ է Հայրենիք-Սփյուռք գործարար կապերի ամրապնդման առումով, որը զարգացման մեծ ներուժ ունի:

«Արցախն ունի տնտեսության զարգացման կայուն միջավայր, որտեղ անընդհատ նոր ներդրումների ներգրավման անհրաժեշտություն կա: Այս առումով, ԱՐԻ-ն համահայկական ներուժի օգտագործման համար լավ հարթակ է, որը ենթադրում է ոչ թե անհատույց նվիրատվություն, այլ՝ փոխշահավետ առաջարկ: Արդյունքում, ունենում ենք ակտիվ զարգացող Հայրենիք, որտեղ իր բաժին շոշափելի ներդրումն է ունենում նաև ԱՐԻ-ի յուրաքանչյուր բաժնետեր՝ պահպանելով




Լրահոս