Պատանի ազատ ոճայինները 7 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինսկում կայացել է ազատ ոճի ըմբշամարտի պատանեկան մրցաշար, որին մասնակցել են նաև Հայաստանի ներկայացուցիչները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ըմբշամարտի ֆեդերացիան: 20-րդ անգամ անցկացվող «Արջուկ» («Մեդվեժոնոկ») մրցաշարը նվիրված է Օլիմպիական խաղերի և Եվրոպայի եռակի, աշխարհի յոթակի չեմպիոն Ալեքսանդր Մեդվեդին: Մրցաշարին մասնակցել է 11 երկրի 246 ըմբիշ:

Մեր ըմբիշները հայրենիք են վերադարձել 7 մեդալով: Մրցաշարի հաղթող է դարձել 92 կգ քաշային Լյովա Գևորգյանը: Արծաթե մեդալ է նվաճել Կնյազ Իբոյանը (48 կգ): Բրոնզե մեդալակիրներ են դարձել Մանվել Խնձրցյանը (51 կգ), Գենիկ Ասատրյանը (55 կգ), Մեժլում Մեժլումյանը (60 կգ), Նարեկ Հարությունյանը (65 կգ) և Սերգեյ Սարգսյանը (92 կգ):

Մարզիկները մրցաշարին մասնակցել են Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականի ավագ մարզիչ Արշակ Հայրապետյանի գլխավորությամբ:




Լրահոս