Նիդեռլանդներում ջրմուղագործները 15-րդ դարի գանձ են հայտնաբերել

Նիդեռլանդների Ուտրեխտ նահանգում ջրմուղագործները խողովակի տեղադրման աշխատանքների իրականացման ժամանակ հայտնաբերել են կավե կճուճ, որի մեջ գանձեր են հայտնաբերվել` մոտ 500 մետաղադրամ, որոնցից 12-ը՝ ոսկուց:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Լայֆ» ժամանցային կայքը, մասնագետները պարզել են, որ մետաղադրամների մեծ մասը պատկանում է 15-րդ դարի վերջին:

Որոշ մետաղադրամների վրա պատկերված են Անգլիայի արքա Հենրիխ Վեցերորդը, Հռոմի պապ Պողոս Երկրորդը և եպիսկոպոս Դավիթ Բուրգունդացին:

Հնագետները համոզված են, որ այս գտածոն կարող է շատ բան պատմել Հագեշտայն քաղաքի մասին, որտեղ հայտնաբերվել է կճուճը: