Ջերմուկում ավտոմեքենան ընկել է լճակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 18-ին՝ ժամը 01:12-ին, Արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի մոտակայքում ավտոմեքենան ընկել է ջուրը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ՎԱԶ 2121» մակնիշի 07 DD 201 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1993 թ. ծնված Ն. Բ.) բախվել է «Գալերիայի լճակ» տարածքի արգելապատնեշին և կիսով չափ ընկել է լճակը:

Փրկարարները վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից, այնուհետև հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել լճակից:




Լրահոս