Կոտայքում ավտոմեքենան հարվածել է ծառին և բռնկվել. կան տուժածներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 17-ին, ժամը 21:31-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 6-րդ միկրոշրջանում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան հարվածել է ծառին և բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ 6-րդ միկրոշրջանի սկզբնամասում Ford Focus մակնիշի 47 TQ 444 (վարորդ՝ 2001 թ. ծնված Ա. Ա.) պետհամարանիշով ավտոմեքենան կողաշրջվել և սահել մոտ 50մ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը` ավտոմեքենայի վարորդը և ուղևորներ՝ 2001 թ. ծնված Գ. Ղ.-ը և նույն թ. ծնված Ա. Շ.-ը հոսպիտալացվել են Աբովյան քաղաքի ԲԿ, այնուհետև՝ վերջինս տեղափոխվել է Երևանի Սուրբ Աստվածամայր ԲԿ. բժիշկները Ա.Ա.-ի և Գ.Ղ.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Ա.Շ.-ինը՝ միջին ծանրության:




Լրահոս