ՌԴ ԿԸՀ նախագահը պատմել է հանձնաժողովի կայքի վրա տեղի ունեցած հարձակման մասին

РБК-ն փոխանցում է ` ԿԸՀ նախագահ Էլլա Պամֆիլովան հայտնել է, որ հանձնաժողովի կայքը գիշերը 15 երկրներից ենթարկվել է DDOS հարձակման: Նրա խոսքով` ամենաուժեղ ակտիվությունը գրանցվել է գիշերը՝ 2:20-ին: Նրա խոսքով՝ հարձակումը շարունակվել է երեք ժամ՝ մինչև առավոտյան հինգը:

Ավելի ուշ ԿԸՀ քարտուղար Մայա Գրիշինան հայտնել է, որ կիբերհարձակումը գրանցվել է նաև հանձնաժողովի տեղեկատվական կենտրոնի վրա:

Հիշեցնենք, որ այսօր Ռուսաստանում նախագահական ընտրություններ են ընթանում: