Առանց իմ ճնշման ֆուտբոլիստները չեն կարող լավ աշխատել. Մոուրինյու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն նշել է, որ առանց քննադատության ֆուտբոլիստները կսկսեն վատ հանդես գալ:

«Իմ հաշվարկը նրանում է, որ առանց ճնշման ֆուտբոլիստները չեն կարող լավ աշխատել: Այդ դեպքում ի՞նչ եմ կորցնում: Ֆուտբոլիստները, ովքեր կանոնավոր կերպով հանդես են գալիս, կդառնան նրանք, ովքեր ընդմիշտ մնում են թիմում:

Սկոթ Մակտոմինայը «Բրայթոնի» հետ խաղում վատ հանդես եկավ: Առաջին հերթին զրուցեցի նրա հետ, սակայն չքննադատեցի, այլ խոսեցի դրական նոտայով: Նա վատ տեսք ուներ, սակայն չէր վախենում: Անհաջող հանդիպումներ լինում են բոլորի մոտ»,- ասել է նա:




Լրահոս