Լևոն Արոնյանը հերթական պարտությունը կրեց

Բեռլինում շարունակվում է շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարը:

7-րդ տուրում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը սպիտակներով մրցել է ԱՄՆ-ն ներկայացնող Ֆաբիանո Կարուանայի հետ և պարտվել է 37-րդ քայլին:

Այս հաղթանակից հետո Կարուանան վաստակեց 5 միավոր և կրկին բարձրացավ առաջին հորիզոնական:Արոնյանը մնաց իր 2.5 միավորով և եզրափակում է մրցաշարային աղյուսակը: