Քաղաքացուն դուրս են բերել կիսապոկված վիճակում գտնվող վերելակից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 18-ին, ժամը 14:17-ին  ՀՀ ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աճառյան փողոցի թիվ 44 շենքի վերելակը խափանվել է, քաղաքացին մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ԱԻՆ կայքը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ վերելակը գտնվում է կիսապոկված վիճակում (7-6-րդ հարկերի միջակայքում): Փրկարարները 1952 թ. ծնված Գ. Մ.-ին դուրս են բերել վերելակից:




Լրահոս