ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՇՊՀ ուսանողները ֆլեշմոբ են սկսել՝ ռեկտորի որոշման դեմ

Շիրակի պետական համալսարանի ուսանողները ֆլեշմոբ են սկսել: Նրանք ՇՊՀ համացանցի էջում տեսանյութեր են տարածել՝ հայտարարելով, որ դեմ են ռեկտոր Սահակ Մինասյանի այն որոշումներին, որոնց համաձայն աշխատանքից ազատվել են դասախոսներ Գ. Համբարյանը եւ Հ. Խորիկյանը:

Ուսանողները հայտարարում են, որ պայքարելու են ռեկտորի մարտի 15-ի որոշման դեմ եւ հանուն այդ որոշման բեկանման:

Ուսխորհրդի նախագահը եւս հայտարարություն է տարածել:

Հիշեցնենք, որ աշխատանքից ազատված երկու դասախոսներն էլ հայտարարում էին, որ պայքարում են Շիրակի մայր բուհում ռեկտորի անօրինականությունների դեմ: