Մարտի 20-ի միջոցառումներ

Մարտի 20-ին, ժամը 11.00-ին «Անդրադարձ» մամուլի ակումբում կհյուրընկալվեն սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը եւ հոգեբան Սամվել Խուդոյանը:

Թեման` Մարտի 20-ը երջանկության միջազգային օրն է:

Երջանկության ցուցանիշով ի՞նչ դիրքերում է մեր երկիրը, եւ ի՞նչ է պետք հայերիս` երջանիկ համարվելու համար:

***

Մարտի 20-ին, ժամը 12.00-ին «Անդրադարձ» մամուլի ակումբի հյուրերն են Շիրակի պետհամալսարանի արդեն նախկին դասախոսներ Գագիկ Համբարյանն ու Հովհաննես Խորիկյանը, նույն բուհի ուսխորհրդի նախագահ Արմեն Մելքոնյանը եւ կրթության ոլորտի փորձագետ Անահիտ Բախշյանը:

Թեման` ՇՊՀ-ում տեղի ունեցող սկանդալային իրադարձությունների հետքերով. իվերջո, ինչո՞ւ են աշխատանքից ազատվել բուհի երկու դասախոսները, ինչո՞ւմ է մեղադրվում Շիրակի համալսարանի ռեկտորն ու ինչի՞ դեմ են ընդվզում նախկին աշխատակիցները:

***

Մարտի 20-ին ժամը 11:00-ին «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում  ՀՀ ԳԱ Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի ավագ գիտաշխատող, ջրային էկոհամակարգերի մասնագետբնապահպան Սեյրան Մինասյանը, ջրի համաշխարհային օրվան ընդառաջ, կխոսի ՀՀ ջրային ռեսուրսների պաշարների և աղտոտվածության մասին, կներկայացնի վիճակագրական տվյալներ Հայաստանի տարածքում ջրային ռեսուրսների տեղաբաշխման և ապահովման մասին, ինչպես նաև կանդրադառնա ջրային պաշարների ճիշտ կառավարման խնդրին

***

Հայ-Ռուսական համալսարանում մարտի 20-ին՝ ժամը 15:00-ին, կայանալու է «Ճապոներեն լեզվի և մշակույթի» կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը։

Կենտրոնը ստեղծվել է Ճապոնիայի ԱԳՆ «Դրամաշնորհային օժանդակություն ֆունդամենտալ մշակութային ծրագրերին» ֆոնդի ֆինանսական աջակցությամբ և ՀայաստանիՀանրապետությունում Ճապոնիայի դեսպանատան անմիջական օգնությամբ:

«Ճապոներեն լեզվի և մշակույթի» կենտրոնի բացմանը ներկա է լինելու ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչին։

***

Մարտի 20-ին՝ ժամը 19.00, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի անսամբլ Օտրի տրիոյի համերգը։ Երեկոյի ընթացքում հնչելու են ֆրանկոֆոն երկրների կոմպոզիտորների գործեր, կներկայացվի նաև համաշխարհային պրեմիերա։ Ի դեպ, Օտրի տրիոն իր կազմով բացառիկ է աշխարհում։ Գործիքների հետաքրքիր համադրություն ունի՝ ֆլեյտա, ջութակ և ալտ։ Օտրի տրիոն ներկայացնում են ֆլեյտահար Ռուզաննա Թովմասյանը, ջութակահար Անժելա Հովհաննիսյանը և ալտահար Արևիկ Կոսյանը։

***

Մարտի 20-ինժամը 13:30-ին Երևանի պետական լեզվահասարակագիտական համալսարանում / հասցե՝ Երևան, Թումանյան 42/ տեղի կունենա հանդիսավոր միջոցառում՝նվիրված ԵՊԼՀ ուսանողական խորհրդի 20-ամյակին : Միջոցառմանը ներկա կգտնվի ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը:

***

Մարտի 20-ին ժամը 11:30-ին  «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա ասուլիս՝ երջանկության միջազգային օրվա կապակցությամբ։
Թեման՝   «Մարտի 20-ը Երջանկության միջազգային օրն է: Ի՞նչ է երջանկությունը  և ինչպես հասնել դրան։ Երջանի՞կ է արդյոք հայը և ինչպիսի՞ն են նրա պատկերացումները երջանկության մասին։  Կարծիքներ. հոգեբանական, հասարակական մոտեցումներ»։
Բանախոսներն են՝
Նարինե Դիլբարյան – լեզվաբան, բանասիրական գիտությունների թեկնածու, ԵՊՀ հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ
Արմեն Բարսեղյան –  հոգեբան – «Ոգեշնչում» հոգեբանական արվեստանոց ՀԿ
Նարե Մարտոյան – Ամուսնության և ընտանիքի «Հանդիպում» հոգեբանական կենտրոնի տնօրեն
***
Մարտի 20-ին ժամը 13:30-ին  «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա ասուլիս՝ երջանկության միջազգային օրվա կապակցությամբ։
Թեման՝   «Մարտի 20-ը Երջանկության միջազգային օրն է: Երջանկությունը մանուկների համար և մանուկների աչքերում։ Երբ են նրանք երջանիկ և ինչ է պետք անել նրանց երջանկացնելու համար. Լքված մանուկները և «Բարի մամանները»»։
Բանախոսներն են՝
Մարինա Ադուլյան – «Բարի մամա» բարեգործական հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ
Բանախոսների ցանկը կհամալրվի
***
Մարտի 20-ին ժամը 14:30-ին  «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, մանկավարժական համալսարանի քաղաքագիտության և իրավունքի պատմության ամբիոնի վարիչ Լևոն Շիրինյանը կանդրադառնա ՌԴ –ում նախագահական ընտրություններին և դրանից բխող աշխարհաքաղաքական  հետևանքներին։