Հաճախորդի միջազգային օրվա արթիվ Beeline-ը հաճելի անակնկալներ է պատրաստել իր հաճախորդների համար

Beeline-ումանցնում է 2018 թ․ առաջին «Հաճախորդի օրը», որը նվիրված է համանուն միջազգային օրվան։ Ընկերության ղեկավարություննու ավելի քան 120 տարբեր բաժինների աշխատակիցներ այցելելու են Beeline-ի վաճառքի և սպասարկման գրասենյակներ, որտեղ աշխատելու են հաճախորդների հետ, լսելու են նրանց առաջարկներն ու կարծիքները և, իհարկե, շնորհավորելու են Հաճախորդի օրվա արթիվ։

«Beeline-ի համար Հաճախորդի օրն լավ առիթ է ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնելու մեր բաժանորդներին և գերազանց գործիք է հետադարձ կապի ու կարծիքների հավաքագրման համար։ Արդեն հինգ տարի է ինչ մենք իրականացնում ենք նմանատիպ միջոցառումներ և հպարտ ենք, որ մեր հաճախորդների կողմից այդ օրերին բարձրաձայնած հարցերի ու ցանկությունների մեծ մասն արագ լուծում են ստանում։ Շնորհավորում եմ Beeline-ի բոլոր հաճախորդներին Հաճախորդի միջազգային օրվա արթիվ և ցանկանում եմ ընդգծել, որ ձեր կարծիքները մեզ օգնում են դառնալ էլ ավելի լավը, իսկ ձեզ՝ օգտվել ավելի պարզ և հարմար ծառայություններից», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«Այժմ մենք ընկերությունում ներդնում ենք Medalliaհամակարգը,որնաշխարհում առաջատարն է հաճախորդի փորձի կառավարման տեղեկատվական տեխնոլոգիաների շրջանում և թույլ է տալիս կապ ապահովել հաճախորդների հետ իրական ժամանակում և արագ արձագանքել նրանց մեկնաբանություններին։ Բացի այդ, առաջին անգամ Հայաստանում մենք գործարկում ենք «Հաճախորդի ձայն» նախագիծը, որի շրջանակում ընկերության 120 մենեջերներ, այդ թվում գլխավոր տնօրենն ու տարբեր ուղղությունների տնօրենները զանգահարելու են հաճախորդներին, որպեսզի հնարավորինս արագ ու արդյունավետ լուծեն նրանց խնդիրները», – ասաց Հայաստանում Beeline-ի Հաճախորդի փորձի բարելավման նախագծի ղեկավար Շուշանիկ Ղալթախչյանը։

Հիշեցնենք, որ բացի «Հաճախորդի օր» նախագծից, որն անցկացվում է յուրաքանչյուր եռամսյակ, հետադարձ կապի հավաքագրման համար ընկերությունը հաճախորդներին առաջարկում է իրենց կարծիքներն ու գնահատականները թողնել ընկերության գրասենյակներ կամ սպասարկման կենտրոն դիմելուց հետո։ Այդկերպ անցյալ տարվա ընթացքում Beeline-ը ստացել և մշակել է ավելի քան 150 000 դիմում։