Մոուրինյուն պատրաստվում է լուրջ փոփոխություններ կատարել ՄՅՈւ-ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մտադիր է ամռանը լրջորեն թարմացնել թիմի կազմը,- հաղորդում է Daily Star-ը:

Պորտուգալացի մասնագետը ցանկանում է, որպեսզի թիմից հեռանան պաշտպաններ Դեյլի Բլինդը, Կրիս Սմոլինգը և Լյուկ Շոուն, կիսապաշտպաններ Անդեր Էրերան, Խուան Մատան և Մարուան Ֆելաինին, հարձակվող Անտոնի Մարսիալը:

«Յուրահատուկը» հետաքրքրված է անգլիացի պաշտպան Դենի Ռոուզի, բրազիլացի կիսապաշտպաններ Ֆրեդի և Վիլիանի, ուելսի Գարեթ Բեյլի ծառայություններով:




Լրահոս