Մոուրինյուի հետ բարդ է աշխատել. Մատիչ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» սերբ կիսապաշտպան Նեմանյա Մատիչը պատմել է գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի հետ աշխատանքի մասին:

«Կյանքիս ընթացքում բազմաթիվ մարզիչներ եմ ունեցել, սակայն Մոուրինյուն յուրահատուկ է: Նա ցանկանում է միշտ հաղթել: Երբ կորցնում ենք վերահսկողությունը, նա չի կարողանում համակերպվել դրա հետ: Հավանական է, հենց դրա համար է նա 20 տիտղոսից ավելի նվաճել կարիերայում:
Մոուրինյուի հետ բարդ է աշխատել, քանի որ նա անընդհատ ավելին է պահանջում: Նույնիսկ եթե նվաճի չեմպիոնությունը, հաջորդ տարի նույնպես կցանկանա հաղթել: Այսպիսի մակարդակում անհրաժեշտ է պատրաստ լինել ճնշմանը»,- Մատիչի խոսքը մեջբերում է SportsMole-ը: