Որ պատգամավորներն են մեկնել Մոսկվա՝ նախագահական ընտրություններին հետևելու

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մոսկվա՝ ՌԴ նախագահի ընտրությունները «դիտելու» մեկնած ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանին հարցրինք` տեսարժա՞ն էին ընտրությունները։ «Մասամբ` այո. տեղամասերում, որոնցում եղանք, ակտիվությունն իսկապես շատ բարձր էր, տպավորիչ էր տեղամասերի տեխնիկական հագեցվածությունը, բոլոր տեղամասերում տեղակայված էին ձայներն ավտոմատ հաշվող սարքեր, ասել է թե` ձայները հաշվելու փուլում խախտումներն իսպառ բացառվում էին»:

Ո՞ւմ հետ էիք Մոսկվայում (հայ դիտորդները «սփռված» են եղել Ռուսաստանով մեկ)։ «Արմեն Աշոտյանի, Հերմինե Նաղդալյանի, Տիգրան Ուրիխանյանի»: Փաստորեն, «Ռուսաստան սիրողներով» էիք Մոսկվայում։ «Բացարձակ։ Ուրիշ ժամանակ էլ ինձ անգլո-սաքս եք անվանում. նման դասակարգումն ինձ խիստ անհասկանալի, իսկ Հայաստանի տեսանկյունից նույնիսկ վտանգավոր է»: Ձեզ լա՞վ էին նայում այդտեղ: «Սովորական. մենք լավ նայելու ակնկալիքով չէինք այնտեղ»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: