Վարչապետի ընտրությունից հետո էլ է պայքարը շարունակվելու. ով է լինելու Սերժ Սարգսյանի ժառանգորդը. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե իշխանության համար անչափ էական է այս փուլում որևէ էքսցես, ֆորս-մաժոր թույլ չտալը` սկսած ՊՊԾ-ի գրավման կրկնությունից մինչև իրավական որևէ անհարթություն: Բանն այն է, որ պայքարը, ըստ իշխանական մեր աղբյուրի, շարունակվելու է նաև վարչապետի ընտրությունից հետո` «իրավահաջորդ» նոր սխեմայով. այն է` ով է լինելու, ի վերջո, Սերժ Սարգսյանի ժառանգորդը:

«Սերժ Սարգսյանը, անշուշտ, կարող է ևս մեկ անգամ պատմել Ֆիդել Կաստրոյի մասին անեկդոտը, թե` էդ ժողովուրդն ու՞ր է գնում, որ եկել է հրաժեշտ տալու, սակայն, որպես պրակտիկ շախմատիստ, նա իրավահաջորդի իրավական թիրախներն է նաև խստագույնս ապահովել` ՍԴ-ից մինչև բարձրագույն դատական խորհուրդ, մինչև ԱԺ պետաիրավական հանձնաժողով, այնտեղ «կապիտալացնելով» իրավական-կադրային իր ռեսուրսը»:

Ի դեպ, ըստ նոր Սահմանադրության, պետիրավական հանձնաժողովի նախագահ, նախկին դատախազ Գևորգ Կոստանյանը կարող է առաջարկել` «հանել գործող դատախազին` օրենքով սահմանված դեպքում, ՄԻՊ, ԿԸՀ ղեկավարներին էլ»՝ տեղեկացրեց ՀՀԿ-ական մեր աղբյուրը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: