Beeline-ի գեղեցիկ համարներն արդեն կարելի է առցանց գնել ավելի շահավետ պայմաններով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

 Beeline-ընվազեցրել է «գեղեցիկ» հեռախոսահամարների գները և ընդլայնել է http://number.beeline.am կայքում հասանելի համարների ցանկը։

Նշենք, որ «գեղեցիկ» համարների առցանց պատվերների դեպքում գործում է հավելյալ 20% զեղչ, իսկ Beeline-ի հետվճարային սակագնային պլաններից որևէ մեկին միանալու դեպքում պրեմիում համարի արժեքը հնարավոր կլինիվճարել 6 ամսվա ընթացքում։ Գործում է անվճար առաքում Հայաստանի ողջ տարածքում։

«Beeline-նուրախ է տեղեկացնել, որ այժմ «գեղեցիկ» համարները հասանելի են ամենացածր գներով և նրանցից յուրաքանչյուրը կարող եք գնել նույնիսկ առանց տանից դուրս գալու։ Անցյալ տարի  մենք գործարկել ենք կայք, որի միջոցով հնարավոր է ստուգել հեռախոսահամարի հասանելիությունը և առցանց գնել այն։ Մեր բաժանորդներից շատերն արդեն գնահատել են այդ հնարավորությունը, որը մենք շարունակաբար զարգացնում ենք, որպեսզի առաջարկենք էլ ավելի հարմար և շահավետ պայմաններ», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ http://number.beeline.am կայքում, հաղորդագություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ այցելելով մոտակա Beeline գրասենյակ:




Լրահոս