Մարտի 21-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 21-ին, ժամը 11։00-ինAGBU Armenia Hall-ում (Երևան, Մելիք-Ադամյան փող., 2/2 շենք) տեղի կունենա ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի մամուլի ասուլիսը «Հոգեբուժական կազմակերպություններում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների ապահովման վերաբերյալ» արտահերթ զեկույցի մասին։

2017 թվականինարձանագրվել են բժշկական օգնության ոլորտի, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների, պահմանպայմանների, նրանց նկատմամբ վերաբերմունքի հետ կապված կոպիտ, այդ թվում՝ համակարգային բնույթի խնդիրներ: Զեկույցում ներկայացված են այդ խնդիրները, ինչպես նաև դրանց լուծմանն ուղղված առաջարկներ:

***
Մարտի 21-ը Տիկնիկային թատրոնի միջազգային օրն է:

Մեր մշակույթում տիկնիկային թատրոնի տեղի ու դերի, Երեւանի տիկնիկային թատրոնի ներկա ու ապագա ծրագրերի մասին մարտի 21-ինժամը 12.00-ին «Անդրադարձ»մամուլի ակումբում կխոսի Երեւանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ տնօրեն, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչՌուբեն Բաբայանը:

***

Մարտի  21–ին՝  ժամը 12:30-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի  Բժշկական գենետիկայի առողջության առաջնային պահպանման կենտրոնի բժիշկ-գենետիկ, ԵՊԲՀ բժշկական գենետիկայի ամբիոնի դասախոս  Գոհար Շահսուվարյանը:
ԹԵՄԱ ` մարտի 21-ը դաունի համախտանիշով մարդկանց համաշխարհային օրն է. խնդրի տարածվածությունը Հայաստանում. միտումներն ու կանխարգելումը:

***

Մարտի 21-ին ժամը 11:00-ին «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում «Կովկաս» ազգային երգի-պարի փառատոնի ղեկավար Քրիստինե Բարսեղյանը և փառատոնի մասնակից մոլդովացի Լաուրա Բայրամովան կխոսեն ապրիլի 20-23 Մոլդովայի Հանրապետության մայրաքաղաք Քիշնևում անցկացվելիք երգի և պարի միջազգային փառատոնի մասին:

***

Մարտի 21-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է ԱԺ նախագահի քաղաքական հարցերով խորհրդական Մկրտիչ Մինասյանը: ԹԵՄԱ՝ ներքաղաքական իրողություններ և հեռանկարներ:

Ժամը 13:00՝ քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: ԹԵՄԱ՝ Իլհամ Ալիևի ծայրահեղական-ահաբեկչական հայտարարությունների, Ադրբեջանում սպսվող նախագահական ընտրությունների և Ղարաբաղի շուրջ հնարավոր զարգացումների մասին:
***

ՄԱՐՏԻ 21-ին` ժամը 12:00-ին, «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության  զբոսաշրջության պետական կոմիտեի մարքեթինգի և խթանման վարչության պետ Գոհար Ալոյանի, Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանի, «Տաթև» տուրիստական ընկերության տնօրեն, իրանական «Ասեման», «Մահան», «Ղեշմ» ավիաընկերությունների հայաստանյան ներկայացուցիչ Առլեն Դավուդյանի ասուլիսը:

ԹԵՄԱ – Իրանական Նոր տարին` Նովրուզը, սպասվող տուրիստական հոսքը, Հայաստանում իրականացվող աշխատանքները:

***

Մարտի 21-ին՝ ժամը 14.00, Հայաստանի նկարիչների միությունում տեղի կունենա երիտասարդ ստեղծագործողների հանրապետական ցուցահանդեսի բացմանարարողությունը։ Ներկայացված են լինելու մինչև 35 տարեկան 50 հեղինակների շուրջ 75 աշխատանքներ՝ գեղանկարքանդակ։ Ցուցադրված հեղինակների աշխատանքներըմասնագետների կողմից անցել են նախընտրական փուլ։

***

Մարտի 21-ին՝ ժամը 10:00-18:00-ը, ԵՊՀ «Ապառաժ» լեռնագնացության և արտակարգ իրավիճակների ակումբը Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի աջակցությամբ իրականացնում է դահլիճային ժայռամագլցման համահայկական բաց առաջնություն։
Ժայռամագլցման համահայկական բաց առաջնությունը հնարավորություն կտա մարզիկներին հետագայում մասնակցելու աշխարհի առաջնություններին, քանի որ 2020 թ.-ից լեռնագնացությունը համարվելու է օլիմպիական մարզաձև:

ԵՊՀ «Ապառաժ» լեռնագնացության և արտակարգ իրավիճակների ակումբը տարածաշրջանում միակն է, որը կարող է անցկացնել բոլոր ստանդարտներին համապատասխան ժայռամագլցման առաջնություն:

Առաջնությանը կմասնակցեն շուրջ 50 մարզիկներ: Իրանի Իսլամական Հանրապետությունից հրավիրված է մարզիչ, որակավորված մասնագետ, ով Իրանի ազգային հավաքականի կազմում աշխարհի չեմպիոն է, ինչպես նաև դիտորդներ:

Հայաստանում առաջին անգամ կազմակերպվող առաջնությունն անցկացվելու է հենց համալսարանում: Լրագրողների հետ հանդիպումը նախատեսվում է ժամը 16:30-ին՝ մրցանակաբաշխության ժամանակ, ԵՊՀ ֆիզդաստիարակության և սպորտի ամբիոնում:

***

Մարտի 21-ին  ժամը 11 00 Հայացք մամուլի ակումբի հյուրն է ԱՀԹ Եռաբլուրի Ս Նահատակաց եկեղեցու և Արաբկիր համայնքի հոգևոր հովիվ Տեր Բաբկեն քահանա Հայրապետյանը:

Թեման՝ Ծաղկազարդ՝ Տիրոջ մուտքը Երուսաղեմ, տոնի խորհուրդը և նշանակությունը, տոնը որպես մանուկների օրհնության օր:

Մարտի 21-ին  ժամը 12 00 Հայացք մամուլի ակումբի հյուրն է աստղաբան-էզոթերիկ Գուրգեն Հովհաննիսյանը:

Թեման` Մարտի 21-ը աստղաբանության միջազգային օր, որպես աստղաբանական նոր տարվա մեկնարկ, գարնանային գիշերահավասար, գարնան կանխատեսում:




Լրահոս