Էլեկտրոնային առողջապահության նոր կարգը` գլխացավանք. հիվանդներն ամբողջ օրը չեն կարողացել գրանցվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Էլեկտրոնային առողջապահության նոր կարգը պարզապես գլխացավանք է դարձել առաջին հերթին բուժօգնության կարիք ունեցող քաղաքացիների, նաեւ բժիշկների համար: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը բազմաթիվ ահազանգեր ստացավ տարբեր բուժհաստատություններ այցելաց անձանցից: Մասնավորապես երեկ` ամբողջ օրը, էլեկտրոնային առողջապահական ծրագիրը մի քանի հիվանդանոցներում չի գործել, ինչը հանգեցրել է աշխատանքի խափանման:

Այսինքն` հիվանդները չեն կարողացել գրանցվել, որպեսզի նույն օրը կամ հաջորդ օրերին բուժօգնություն ստանան: Հատկապես վատ վիճակում են այն մարդիկ, որոնք վիրահատության կարիք ունեն: Չնայած հիվանդանոցներում խառնաշփոթային իրավիճակին, առողջապահության նախարարությունում, ինչպես միշտ, հանգիստ են:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը նախ նշեց, թե ինքը տեղյակ չէ նման խափանումների մասին, ապա հավելեց, թե էլեկտրոնային համակարգի խափանումը չի կարող աշխատանքի դադարի պատճառ դառնալ՝ պատճառաբանելով, թե հիվանդանոցներում այդ դեպքերում մատյաններում են գրանցում, ապա ընդգրկում համակարգի կազմում: Այնպիսի տպավորություն է, որ նախարարությունում այլ իրականություն է, հիվանդանոցներում՝ այլ:




Լրահոս