Կարեն Կարապետյանը դեռ հավակնո՞ւմ է վարչապետի պաշտոնին. պարզաբանում է խոսնակը.«Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սերժ Սարգսյանը նախօրեի հարցազրույցում թեեւ նշեց, որ հիմա էլ չի հավակնում վարչապետի պաշտոնին, սակայն հավելեց, որ եթե ՀՀԿ-ն որոշի իրեն առաջադրել, ապա դա կլինի իր կողմից որոշակի հավելումով: Ինչպես հայտնի է` գործող վարչապետ Կարեն Կարապետյանը, որ ՀՀԿ առաջին փոխնախագահն է, մի քանի անգամ հայտարարել է, թե ինքը ցանկություն ունի եւ պատրաստ է ապրիլից հետո էլ զբաղեցնել կառավարության ղեկավարի պաշտոնը:

Ուստի վարչապետի խոսնակ Արամ Արարատյանին «Ժողովուրդ» օրաթերթը հարցրեց՝ Ս. Սարգսյանի հարցազրույցից հետո արդյո՞ք Կարեն Կարապետյանը դեռ հավակնում է վարչապետի պաշտոնին: «Առանց մեկնաբանության»,- եղավ պատասխանը: Մեր հարցին, թե վարչապետն ամեն դեպքում ցանկություն ունի՞ շարունակելու աշխատել, խոսնակն արձագանքեց. «Չեմ քննարկել այդ հարցը: Ինձ թվում է` հաշվի առնելով այն ծրագրերը եւ մատնանշած բարեփոխումները, որ իրականացնում է կառավարությունը, ենթադրությունները Դուք կարող եք անել»: Կարելի է ենթադրել՝ վարչապետն ու իր թիմը դեռ աղոտ հույսեր են փայփայում` ակնարկելով իրենց գրանցած արդյունքները:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս