Մարտի 22-ի միջոցառումներ

Հինգշաբթի` մարտի 22–ին, ժամը 12։00–ին «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա ասուլիս «ՀՀ վարչապետի ընտրություններ. սպասվող քաղաքական իրադարձություններ և հետագա զարգացումներ» թեմայով։

Ասուլիսի բանախոսն է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

***

Մարտի 22-ին, ժամը 11.00-ին «Անդրադարձ» մամուլի ակումբը կհյուրընկալի ՀՀ ԲՆ ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետ Վահան Դավթյանին:

Թեման` Մարտի 22-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես ջրի համաշխարհային օր: Ջրային պաշարների պահպանման եւ արդյունավետ կառավարման խնդիրներըՀայաստանում:

***

ՄԱՐՏԻ 22-ին` ժամը 13:00-ին, «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Հաշմանդամների հիմնահարցերի բաժնի պետ Աննա Հակոբյանի, Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի անդամ Զարուհի Բաթոյանի, ԱՄՆ փորձագետ, իրավաբան Ջոն Վոդաչի ասուլիսը:

ԹԵՄԱ –  «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքի նախագծի կարևոր շեշտադրումները:

***

Մարտի  22–ին՝  ժամը 12:30-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն   Հանրային առողջապահության մասնագետ Դավիթ Պետրոսյանը, Առողջապահության կազմակերպիչ Արսեն Թորոսյանը եւ բժիշկ Արուսյակ Մկրտչյանը:
ԹԵՄԱ `  ՀՀ ԱՆ ծխելը  սահմանափակելու նախագիծը. նախօրեին Հայաստան էին այցելել արտասահմանցի փորձագետներ եւ ներկայացրել սեփական երկրում ոլորտը կարգավորող մեխանիզմները. Հայաստանում հակածխախոտային օրենսդրության բացերն ու լրացումները: