Դանակահարություն Գայի պողոտայում` սուպերմարկետի դիմաց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 20-ին, ժամը 8.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ «պարանոցի կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1973 թ. ծնված Միքայել Հ.-ն և հայտնել, որ Գայի պողոտայի սուպերմարկետի մոտի կանգառում իր ծանոթ Հովիկը դանակով հարվածել է:

Մեկնած օպերատիվ խմբին Միքայել Հ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 7.00-ին նշված հասցեում, վիճաբանության ժամանակ, Հովիկը սուր գործիքով հարվածել է իր պարանոցի շրջանին` պատճառելով վնասվածք:

Ոստիկանության ծառայողների միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Հովիկը 1970 թ. ծնված Հովհաննես Հ.-ն է, որը ժամը 12.30-ին իրենց շենքի մոտից բերման է ենթարկվել բաժին և տվել բացատրություն, որ Միքայել Հ.-ին հարվածել է կոտրված ապակու կտորով:

Նույն օրը, ժամը 16.00-ին, Հովհաննես Հ.-ն հաղորդում է տվել, որ նշված վիճաբանության ժամանակ Միքայել Հ.-ն բռունցքներով հարվածներ է հասցրել իր դեմքին և մարմնին` պատճառելով վնասվածքներ:
Նշանակվել է ԴԲՓ:
Կատարվում է քննություն:




Լրահոս