Ուսուցիչներին վերաբերող օրենք կփոխվի. ինչ է սպասվում

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ առաջիկայում փոփոխություններ են սպասվում «Հանրակրության մասին» ՀՀ օրենքում: Մասնավորապես նախատեսված էր, որ ուսուցիչները, որոնք չեն համապատասխանում սահմանված պահանջներին, կարող են շարունակել իրենց մասնագիտական գործունեությունը մինչեւ 2018 թվականի օգոստոսի 20-ը` այդ ընթացքում ստանալով բարձրագույն կրթություն, մանկավարժական համապատասխան որակավորում: Հիմա կառավարությունը որոշել է երկարաձգել այդ ժամկետը մինչեւ 2023 թվականի օգոստոսը: Ըստ հիմնավորման՝ այն երկարաձգելու պարագայում այս իրավունքից օգտվողների թիվը կավելանա: