Սերժ Սարգսյանի վաղեմի ընկերը դատի է տվել «Հրազդան Ցեմենտ»-ին

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության «Հանրապետական երկրաբանական ֆոնդ ՊՈԱԿ» դատական հայց է ներկայացրել ընդդեմ «Հրազդան Ցեմենտ» ՓԲԸ-ի` ընկերությունից գումար պահանջելով: Նշենք, որ Հայաստանի արդյունաբերական հսկաներից մեկը` «Հրազդան ցեմենտի գործարանը», սնանկ է ճանաչվել, եւ հիմա այն հանվել է վաճառքի:

Գրել էինք, որ փորձ է արվում «Հրազդան ցեմենտի գործարանը» մաքրել պարտքերից եւ սպիտակ էջով վաճառել պարտատերերից «Հայբիզնեսբանկ» ընկերությանը: Տեղի ունեցածի ողջ հմայքը, սակայն, այս գործընթացի հիմքում կանգնած անձանց ինքնությունն է. բանկը պատկանում է Սերժ Սարգսյանի վաղեմի ընկերոջը` ծագումով ղարաբաղցի, ռուսաստանաբնակ միլիարդատեր Վիտալի Գրիգորյանցին: