ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թող բռնեն, թող սպանեն. ազատամարտիկը չի պատրաստվում ետ կանգնել պայքարից

Ազատության հրապարակում իրականացվող նստացույցի նախաձեռնողներից մեկն ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանն է: ArmLur.am-ի հետ զրույցում նա շեշտեց, որ մարդիկ պետք է դուրս գան փողոց, քանի որ միայն այդպես կարելի է երկիրը փրկել: «Ժողովուրդը պետք է դուրս գա, ժողովուրդը պետք է այդ ամենն անի: Քիչ քանակով չենք կարող, որովհետեւ բռնապետություն է»,-ասաց ազատամարտիկը:

Դիտարկմանը, թե իրեն մեկ անգամ արդեն ձերբակալել են, Վոլոդյա Ավետիսյանը վստանգ չի տեսնում, որ հիմա էլ կարող է փորձեն իր հանդեպ այլ միջոցներ կիրառել, նշեց. «Դե միանշանակ, ես մտածել եմ դրա մասին: Ամեն րոպե կարող են ինձ ձերբակալել: Հիմա եթե պիտի ձերբակալեն, թող ձերբակալեն, եթե պիտի սպանեն, էլի թող սպանեն, էլի խնդիր չեմ տեսնում: Ես իմ ազնիվ պայքարը մղում են` հանուն հայրենիքի»:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում։