Բաղրամյան պողոտայի տներից մեկում դի է հայտնաբերվել

Մարտի 21-ին, ժամը 16:35-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի 2-րդ նրբանցքի տներից մեկի քաղաքացին չի արձագանքում դռան թակոցներին, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը. ննջասենյակում՝ անկողնում, հայտնաբերվել է 1943 թ. ծնված Է. Ի.-ի դին: