Աշխատանքի ժամանակ ուսուցիչներին կարգելվի զբաղվել քարոզչությամբ. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ-ն երեկ ընդունել է ՀՀ Ընտրական օրենսգրքի նախագիծը, որով արգելվում է ուսուցիչներին եւ բուժաշխատողներին նախընտրական շրջանում աշխատանքի ժամանակ զբաղվել քարոզչությամբ: «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում ԱԺ գիտության եւ կրթության մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանն ասել է, թե ուսուցիչներն ու բուժաշխատողները մինչեւ հիմա ստիպված են նախընտրական քարոզչությամբ զբաղվել: «Երբեւէ չհավատաք, որ որեւէ մանկավարժ բան ու գործ չունի եւ իր հիմնական գործը թողած` կզբաղվի ուրիշ բանով: Եթե անում են այդ խախտումը, ուրեմն այսպես, թե այնպես պարտադրվում է դա»,- նշել է նա:

Մեր դիտարկմանը, թե իշխանություններին ի՞նչն էր խանգարում օրենսդրական այս փոփոխություններն անել ԱԺ ընտրություններից առաջ, Բոստանջյանն արձագանքել է. «Կարելի էր այդպես անել, բայց ելնելով օբյեկտիվ եւ սուբյեկտիվ հանգամանքներից` չարեց դա: Իրենց համար նպատակահարմար չէր ընտրություններից առաջ դա անել: Իսկ ապրիլի 2-ի ընտրությունները չափազանց վատ ընտրություններ էին»:

Առավել մանրամասը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս