Հայկազ Բաղմանյանը հաստատեց. ինչ պաշտոնի է նշանակվելու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ ԶՈՒ շտաբի պետի նախկին տեղակալ Հայկազ Բաղմանյանը հաստատել է իրեն նոր պաշտոնում նշանակելու մասին տեղեկությունները: Իսկ թե կոնկրետ ինչ պաշտոնի մասին է խոսքը, Բաղմանյանը չի մանրամասնել` խորհուրդ տալով սպասել հրամանագրի հրապարակմանը:

Տեղեկացնենք, որ ըստ շրջանառվող լուրերի` Բաղմանյանը նշանակվելու է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնն էլ 2017 թվականի մայիսի 2-ից զբաղեցնում է ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովը:




Լրահոս