Լոռու մարզում անասնագոմի առաստաղից կախված վիճակում հայտնաբերվել է «ՎՏԲ բանկ»-ի Ալավերդու մասնաճյուղի կառավարչի եղբոր դին. shamshyan.com

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ մարտի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 09։50-ի սահմաններում Ալավերդու բժշկական կենտրոնից ոստիկանության Թումանյանի բաժին հայտնել են, որ հերթապահ խումբը կանչով մեկնել է Հաղպատ գյուղ, որտեղ տներից մեկի անասնագոմում հայտնաբերել են տղամարդու կախված դի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գյուղ են ժամանել ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արտակ Գուրջանյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ Արարատ Ուլուխանյանի գլխավորությամբ։

Մանրամասները` այստեղ:




Լրահոս