Չինաստանն առաջին անգամ անվարորդ տանկ Է ցուցադրել

Չինաստանն առաջին անգամ ներկայացրել Է իր անվարորդ տանկը, որը կարող Է հանդերձվել արհեստական ինտելեկտով: Մարտի 22-ին այս մասին հայտնել Է South China Morning Post թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հեռակառավարվող զրահամեքենայի փորձարկումների կադրերը ցուցադրվել են պետական հեռուստատեսությամբ: Խոսքը վերաբերում Է 59 տիպի (գործարանային նշանը՝ WZ-120) միջին տանկերի կատարելագործմանը, որոնք ստեղծվել են խորհրդային T-50-ի հիման վրա: Դրանք Չինաստանում զանգվածաբար թողարկվել են անցյալ դարի 50-ական թվակաների վերջից մինչեւ 80-ական թվականների կեսերը: Դրանց շատ նմուշներ մինչ օրս գտնվում են սարքին տեխնիկական վիճակում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: