Հայկազ Բաղմանյանը նշանակվել է ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետի տեղակալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանը մարտի 22-ին հրամանագիր է ստորագրել գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Միացյալ շտաբի պետի տեղակալ նշանակելու մասին:

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով և հիմք ընդունելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ և 35-րդ հոդվածի 2-րդ մասերը` ո ր ո շ ու մ եմ.

Գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանին նշանակել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միացյալ շտաբի պետի տեղակալ` կնքելով զինվորական ծառայություն անցնելու մասին նոր պայմանագիր` երեք տարի ժամկետով»,-նշված է հրամանագրում։

Հիշեցնենք, որ Հայկազ Բաղմանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հաստատել է իրեն նոր պաշտոնում նշանակելու մասին տեղեկությունները:




Լրահոս