Իբրահիմովիչն այլևս չի խաղա Մանչեսթեր Յունայթեդում

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը մոտ է ՄԼՍ տեղափոխվելուն,- հաղորդում է global.espn.com-ը:

Անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն թույլ է տվել շվեդ ֆուտբոլիստին հեռանալ՝ չնայած նրան, որ նա դեռ պայմանագրով ունի չորս ամիս: Աղբյուրի համաձայն՝ Իբրահիմովիչն այլևս չի խաղա «Մանչեսթեր Յունայթեդում»:

Ավելին, տրանսֆերը կարող է կայանալ արդեն այս շաբաթ: Իբրահիմովիչի հետ պայմանագիր կնքելու գլխավոր թեկնածուն է «Լոս Անջելես Գելեքսին»:

Աղբյուրը` armsport.am