Ինչ տեղի կունենա, երբ թեյով լվանաք մազերը. անհավանական արդյունքներ

Թեյը հայտնի է իր օգտակար հատկանիշներով: Թարմացնում է օրգանիզմը, վիտամիններով և անհրաժեշտ տարրերով է սնուցում այն: Սակայն, պարզվում է, որ թեյը կարելի է օգտագործել նաև՝ որպես մազերի խնամքի միջոց:

Բոլորս էլ ամեն օր թեյ ենք խմում, գիտենք դրա օգտակար հատկանիշների մասին: Սակայն քչերը գիտեն, որ սև, կանաչ և կարկադե թեյերը դրական ազդեցություն ունեն նաև մազերի վրա: Թեյի միջոցով կարելի է ամրացնել և վերականգնել մազերը:
Մազերի համար բուժիչ թուրմ պատրաստելու համար՝ օգտվեք հետևյալ բաղադրատոմսերով:

Մազերի կոնդիցիոներ՝ թարմ պատրաստված թեյից

Սովորական ճանապարհով թեյ եփեք, սակայն շաքար մի ավելացրեք: Թողեք թեյը թրմվի, ապա լվացեք գլուխը և վերջում ստացված թեյով թրջեք մազերը: Թուրմը մաքրել պետք չէ, այն թարմացնում է մազերն ու վերադարձնում է փայլն ու գեղեցկությունը:

Մազաթափության դեմ թուրմ

Անհրաժեշտ արդյունքի հասնելու համար թունդ թեյ պատրաստեք, ստացված խառնուրդն ամեն օր քսեք մազարմատներին և գլխամաշկին: Պրոցեդուրան կատարեք 10 օր շարունակ և կտեսնեք արդյունքը: Բացի այն, որ մազաթափությունը կդադարի, մազերը կփարթամանան:

Եթե յուղոտ մազեր ունեք, կարող եք թեյով լվանալ մազերը

Ձեզ ենք առաջարկում մի հրաշալի բաղադրատոմս, որը կօգնի խուսափել մազերի յուղոտությունից: Թեյը պատրաստում ենք հետևյալ կերպ՝ սև թունդ թեյը հավասար չափաբաժնով խառնեք կաղնու կեղևով: Ստացված խառնուրդով լվացեք մազերը: Եթե մուգ մազեր ունեք, այս թուրմը ոչ միայն կօգնի ազատվել մազերի յուղոտությունից, այլև՝ մի փոքր կգունափոխի: