ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւանում

Հետաքրքիր է` ի՞նչ արդյունք է տալիս հայտարարությունը. տարածքը կեղտոտողները գրությունը կարդալուց հետո ժպիտո՞վ են կեղտոտում, թե՞ նրանց թիվը նվազում է:

 

 

ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ, թե ո՞րն է համարվում ընտանեկան ձեռնարկատիրություն: Ի՞նչ է իրենից ներկայացնում վերջինս:

Ռիտա Սալմանյան (42 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ռ. Սալմանյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հոդված 13.7-ի 1-ին կետի համաձայն` ընտանեկան ձեռնարկատիրություն է համարվում շահույթ (եկամուտ) ստանալու նպատակով ընտանիքի մեկից ավելի անդամների կողմից համատեղ իրականացվող ձեռնարկատիրական գործունեությունը (ընտանիքի անդամներ են համարվում ծնողը, ամուսինը, զավակը, եղբայրը, քույրը):

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ անհատ ձեռնարկատերը կարող է համարվել ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ, եթե վերջինս իր գործունեությունն իրականացնում է բացառապես իր ընտանիքի անդամների միջոցով: Առեւտրային կազմակերպությունը կարող է համարվել ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ, եթե առեւտրային կազմակերպության կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալն ամբողջությամբ պատկանում է ընտանիքի մեկ կամ մի քանի անդամի, եւ եթե կազմակերպությունն իր գործունեությունն իրականացնում է բացառապես կազմակերպության բաժնետերերի կամ բաժնետերերի ընտանիքի անդամների միջոցով:

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք` ո՞վ կարող է ստանալ (ո՞ւմ է նշանակվում) կերակրողին կորցնելու կենսաթոշակը: Խնդրում եմ ասեք` ո՞ր դեպքերում է տրամադրվում այն:

Լիլիթ Արզումանյան (47 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. (Սկիզբը` նախորդ համարում) Տեղեկացնում ենք, որ կերակրողին կորցնելու զինվորական կենսաթոշակ նշանակվում է զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի` վերը նշված անդամներին, նաեւ.
1.զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակված եւ, անկախ ժամանակաշրջանից, մահացած այն զինծառայողի ընտանիքի նշված անդամներին, ում մահվան պատճառը զինծառայության ընթացքում ստացած վնասվածքն է, խեղումը կամ ծագած հիվանդությունը.
2.ծառայողական պարտականությունները կատարելիս անհայտ կորած, ինչպես նաեւ մահացած ճանաչված զինծառայողների ընտանիքների անդամներին:
Կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կամ կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենuաթոշակ ստանալու իրավունք չունեցող անձին նշանակվում է կերակրողին կորցնելու դեպքում նպաստ:
Կերակրողին կորցնելու դեպքում տրվող նպաստի իրավունք ունի մահացած կերակրողի` կենսաթոշակ ստանալու իրավունք չունեցող`
1) 18 տարին չլրացած երեխան` մինչեւ 18 տարին լրանալը.
2) առկա ցերեկային ուսուցմամբ սովորող զավակը` մինչեւ 23 տարին լրանալը.
3) ամուսինը, որը խնամում է սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված երեխային եւ չի աշխատում` մինչեւ երեխայի 14 տարին լրանալը:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնում ենք, որ աշխատանքային խեղման կամ մասնագիտական հիվանդության հետեւանքով մահացած անձի ընտանիքին կենսաթոշակ նշանակվում է` անկախ ապահովագրական ստաժի տեւողությունից:




Լրահոս