ՖՈՏՈ. Կանա՛յք, մեզ խաբում են. միֆեր, որոնք ստիպում են անիմաստ գումարներ ծախսել գեղեցկության վրա

Արդեն վաղուց բոլորը գիտեն, որ գեղեցկությունը ոչ թե զոհեր է պահանջում, այլ մեծ գումարներ: Այդ պարզ ճշմարտությունը հատկապես լավ գիտեն գեղեցկության սրահներ հաճախող կանայք: Չէ՞ որ այնտեղ կարող եք խնամված, գեղեցիկ և երիտասարդ լինել: Այդ պատճառով էլ անբարեխիղճ սրահները մեր վզին են փաթաթում լրիվ անպետք և անօգուտ պրոցեդուրաներ, որոնք ոչ մի կերպ չեն անդրադառնում գեղեցկության վրա, այլ միայն դատարկում են դրամապանակը:

Ահա միֆեր, որոնք ձեզ ստիպում են անիմաստ գումարներ վատնել:

Կարող եք բուժել մազերի  վնասված ծայրերը

Գեղեցկության սրահներում մեզ խորհուրդ են տալիս չկտրել մազերի վնասված ծայրերը, այլ միջոցներ օգտագործել, որոնք կօգնեն վերականգնել մազերը: Սակայն դրանք ոչ մի կերպ չեն բուժի: Մոտ երեք ամսից նույն իրավիճակը կլինի, իսկ մազերն էլ ավելի բարակ դարձած կլինեն: Միակ միջոցն իսկապես դրանք կտրելն է:

Վարսերն ավելի արագ կաճեն, եթե դրանք կտրեք

Սա ամենամեծ մոլորությունն է: Կտրվածքի միջոցով դուք կարող եք ազատվել չոր ծայրերից, սակայն վարսերը դրանից արագ չեն աճի: Մեկ ամսում մազերը երկարում են 1սմ: Եթե ամիսը երկու անգամ կտրեք, դրանից աճի տեմպը չեք ավելացնի:

Լցրած եղունգները չեն շնչում

Եթե դուք արհեստական երկարացնում եք եղունգները կամ երկար ժամանակ լաք օգտագործում, ապա դրանցից հետո եզունգներին հանգիստ է պետք: Իսկ երբ մատները հանգստանում են,  ապա դրանց վերականգնման համար բազմաթիվ գործընթացներ են պետք: Սակայն պարզվում է, որ սնուցող նյութերը ստացվում են նույնիսկ լցրած եղունգների ժամանակ: Այդ պատճառով էլ նման հայտարարությունները ճիշտ չեն:

Դիմահարդարման միջոցների որակը կախված է դրանց արժեքից

Իրականում դա այդքան էլ այդպես չէ: Դիմահարդարման միջոցների գինը կախված է նաեւ, թե որ տարիքի համար են դրանք նախատեսված:

Հաշվի առեք՝ այս միջոցների հարցում մեծ դեր է կատարում մաշկի տեսակը, վիճակը:

Սանրելն օգուտ է վարսերին

Իհարկե, դա օգուտ է, սակայն վատ սանրի դեպքում վարսերն ավելի կոտրվող են դառնում: Պետք չէ օրական երկու-երեք անգամից շատ սանրել դրանք: