Արմավիրի մարզում երկու դպրոց փակման եզրին է կանգնած. «ՉԻ»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է.  «Արմավիրի մարզի երկու օժանդակ դպրոցներ կանգնած են փակման վտանգի առջև: Թեև կառավարությունում չեն պարզաբանում, թե ինչու են դպրոցները փակվելու, սակայն <ՉԻ> տեղեկություններով՝ դպրոցները փակվելու են գումար չունենալու պատճառաբանությամբ: Մեր խմբագրություն ահազանգած օժանդակ դպրոցների աշակերտների ծնողները նշեցին, որ բողոքի ակցիաներ են անցկացնելու, հասնելու են մինչև կառավարություն, որպեսզի իշխանավորներին հասկացնեն, որ դպրոցից դուրս մնալու պարագայում իրենց հաշմանդամ, կամ մտավոր հետամնաց երեխաները հայտնվելու են փողոցում, կամ փակված են մնալու տանը: Իրենք դա թույլ չեն տա: Փաստորեն, հայրենի կառավարությունը գումարներ գտնում է շքեղ հյուրասիրությունների, խոշոր գնումների, ծառայողական թանկարժեք ավտոմեքենաների, արտասահմանյան գործուղումների համար, բայց երբ խոսքը վերաբերվում է հիվանդ երեխաներին՝ ոչ տեսնում է, ոչ լսում:

Ավելի մանրամասն`թերթի այսօրվա համարում: