Ում ուզենք, նրան էլ կնշանակենք. Շենգավիթի թաղապետից դժգոհ են. «ՉԻ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է.  ««ՉԻ» տեղեկություններով՝ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Արմեն Սարգսյանից դժգոհ են ոչ միայն Շենգավիթի բնակիչները, այլեւ՝ թաղապետարանի աշխատակիցները։ Թաղապետը տեղյակ չէ ոչ միայն բնակիչների հոգսերից, այլեւ թաղապետարանի աշխատանքներին է մատների արանքով նայում։ «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ վերջերս ընկերական մի հավաքույթի ժամանակ անդրադառնալով իր պաշտոնանկության մասին խոսակցություններին, Արմեն Սարգսյանը հայտարարել է, որ եթե անգամ ազատվի աշխատանքից, ապա հաստատ իր փոխարեն թաղապետ է դառնալու իրենց մտերիմներից մեկը։ «Նշանակումները մենք ենք կատարում». քեֆի սեղանի շուրջ հայտարարել է Շենգավիթի թաղապետը։ Հիշեցնենք, որ Արմեն Սարգսյանը Կադաստրի պետական կոմիտեի ղեկավար Մարտին Սարգսյանի եղբայրն է:

Ավելի մանրամասն`թերթի այսօրվա համարում:




Լրահոս