Ծովասարում թունավորվել են շմոլ գազից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 22-ին, ժամը 15.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 1988 թ. ծնված Գայանե Հ.-ն, 1986 թ. ծնված Խանդուտ Գ.-ն, 1971 թ. ծնված Լիանա Մ.-ն, 1987 թ. ծնված Մարգարիտ Գ.-ն, 1980 թ. ծնված Կարինե Վ.-ն և 1971 թ. ծնված Աշխեն Գ.-ն:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նշված անձինք թունավորվել են նույն օրը, ժամը 14.00-ի սահմաններում, Ծովասար գյուղում` 1964 թ. ծնված Արմենակ Գ.-ին պատկանող առանձնատան խոհանոցում գտնվող ջրքատաքացուցիչից արտանետված շմոլ գազից:
Նշանակվել է ԴԲՓ:
Կատարվում է քննություն:




Լրահոս