SIMED Group-ը պատրասվում է ներդրումներ անել Հայաստանի ջրամբարաշինության ոլորտում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Կառավարությունում Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի ներկայությամբ փոխըմբռնման հուշագիր է կնքվել նոր ներդրումների մասին։ Փաստաթուղթը ստորագրվել էքառօրյա գործարար այցով մեր երկրում գտնվող SIMED Group ընկերությունների նախագահ Բոգուսլավ Շիկորսկիի և ՀՀ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանի միջև։ Գործարարներին ուղեկցել է Բիզնես Արմենիայի թիմը։
SIMED Group ընկերությունների նախագահ Բոգուսլավ Շիկորսկին պատրաստակամություն է հայտնել ծրագիրը սկսել հունիսին։
SIMED Group խմբի ընկերությունները Լեհաստանում և աշխարհի տարբեր երկրներում զբաղվում են հիդրոկայանների, ջրամբարների շինարարությամբ, ենթակառուցվածքների զարգացմամբ, առևտրով, արտադրությամբ, խորհրդատվությամբ, պողպատի վերամշակմամբ, պողպատե կառույցների շինարարությամբ։

Լեհ գործարարները Հայաստանում են Լեհաստանում մեր երկրի դեսպանության,Բիզնես Արմենիայի, Ջրային տնտեսության պետական կոմիտեի աջակցությամբ։ «Նախորդ երկու օրերին Բիզնես Արմենիայի և Ջրտնտպետկոմիտեի մասնագետների ուղեկցությամբ գործարար պատվիրակությունն այցելել է Արմավիրի մարզ, ծանոթացել ջրային տնտեսությունում իրականացվող ծրագրերին, ջրամբարաշինության ներուժին։Արդյունքում, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի ներկայությամբ այսօր ամրագրվել է պայմանավորվածությունը»,- նշել է Բիզնես Արմենիայի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը։
Համագործակցության հուշագրով, կողմերը պատրաստակամություն են հայտնել ջանքերը միավորել՝ պետություն-մասնավոր համագործակցությամբ ներդրումային և ռազմավարական ծրագրերի իրականացման համար, խթանելու ջրամբարների կառուցումը, ոռոգման համակարգի վերակառուցումը, նոր ենթակառուցվածքների ստեղծումը, Մաստարա ջրամբարի նախագծումը և կառուցումը։




Լրահոս