Խոշոր ավտովթար Երևանում. «Վստրեչի մոստ»-ի վրա Mercedes-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Opel-ին ու Volkswagen-ին. կան վիրավորներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 23-ին, ժամը 23:04-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գ. Նժդեհի և Ռոստովյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և Աղետների բժշկության կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ բախվել են «Volkswagen Golf» մակնիշի 35 ND 335 պետհամարանիշի (վարորդ՝ 1957 թ. ծնված Վ. Ա.), «Opel Astra G» մակնիշի 35 CL 039 (վարորդ՝ 1987 թ. ծնված Գ. Գ.) և «Mercedes E320» մակնիշի 88 TT 885 (վարորդ՝ 1986 թ. ծնված Ղ. Օ.), ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Ղ. Օ.-ը և «Opel Astra G» ավտոմեքենայի ուղևորներ՝ 1992 թ. ծնված Հ. և 1996 թ. ծնված Ա. Բ.-ները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները սահմանազատել են տարածքը, փակել ավտոմեքենաների գազի բալոնների փականները և անջատել մարտկոցները:




Լրահոս