Մարտի 26-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 26-ին ժամը 12:00-ին «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը կխոսի թուրքական զինված ուժերի կողմից Աֆրինի գրավման մասին, ինչպես նաև կանդրադառնա տարածաշրջանում տիրող լարվածությանը և դրա հետևանքով Թուրքիայի ներքին և արտաքին քաղաքականության նոր հնարավոր բարդացումներին:

***

Մարտի 26-ին՝ ժամը 17:00-ին, «Հոդված 3» ակումբում (Թումանյան 26ա) «Երիտասարդ վերլուծաբանների հայաստանյան կենտրոն» հասարակական կազմակերպությունը իրականացնում է ՀԱՐԹԱԿծրագիրը: ՀԱՐԹԱԿԻ հյուրն է լրագրող, քաղաքական գործիչ, ՀՀ ԱԺ պատգամավոր, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությանանդամ Նիկոլ Փաշինյանը։ Հանդիպման մասնակիցները իրենց հարցերը կուղղեն հյուրին նրա ծավալած գործունեության, այն խնդիրների և մարտահրավերների մասին, որոնք առկա են երկրում և որոնք առնչվում են նրա գործունեությանը, Հայաստանում վերջին շրջանում տեղի ունեցած իրադարձությունների, կատարված փոփոխությունների, ինչպես և հնարավոր ելքերի մասին:

Հրավիրում ենք լուսաբանման։

ՀԱՐԹԱԿԸ հանդիպում է՝ մի կողմից պետական  պաշտոնյայի, հասարակական, քաղաքական, մշակութային գործչի և  մյուս կողմից՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների,  երիտասարդների, հասարակության այլ շահառուների միջև՝ իբրև կարծիքների  փոխանակման հարթակ՝ հարց պատասխան ձևաչափով: Ծրագիրը տեսանկարահանվում է:




Լրահոս