«Բարսելոնա»-ն հարգանքի տուրք է մատուցել Յոհան Կրոյֆի հիշատակին

Կատալոնական «Բարսելոնա»-ն Ինստագրամի իր էջում հարգանքի տուրք է մատուցել ակումբի նախկին ֆուտբոլիստ և մարզիչ Յոհան Կրոյֆի հիշատակին: Հոլանդացին մահացել է թոքերի քաղցկեղից՝ 2016 թվականի մարտի 24-ին, 68 տարեկան հասակում:

«Երկու տարի առանց Յոհան Կրոյֆի: Միշտ մեր հիշողություններում»,- ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, գրել է կատալոնական ակումբը:

Կրոյֆը «Բարսելոնա»-ում հանդես է եկել 1973-1978 թվականների ընթացքում, դարձել Իսպանիայի չեմպիոն և գավաթակիր, ինչպես նաև հաղթել երկու «ոսկե գնդակ» (մեկ «Այաքս»-ում հանդես գալիս): Գլխավոր մարզչի կարգավիճակում «Բարսելոնա»-ին նա բերել է չորս չեմպիոնական տիտղոս, հաղթել երկրի գավաթը և երեք սուպերգավաթը, ՈՒԵՖԱ-ի գավաթակիրների գավաթը, ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթը, ինչպես նաև 1991-92 թթ. Եվրոպական չեմպիոնների խաղարկության վերջին գավաթը, որը Չեմպիոնների լիգայի նախորդ մրցաշարն է