Beeline-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել PR դպրոցի սաների համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում Beeline-իԳլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը բիզնեսի կառավարման գործնական հմտությունների վերաբերյալ դասախոսություն է կարդացել PR դպրոցիսաների համար։
Հանդիպման ընթացքում ընկերության ղեկավարը ծանոթացրել է լսարանին ղեկավարման հմտությունների հետ, ինչպես նաև կիսվել է անձնական ղեկավարման փորձով։

«Անձնական և մասնագիտական զարգացումը Beeline-իկորպորատիվ սոցիալական պատասխանատվության ոլորտում մշտապես զբաղեցրել է կարևորագույն տեղերից մեկը։ Նմանատիպ ծրագրերի օգնությամբ մենք զարգացնում ենք մասնագիտական կրթությունը, ծանոթացնում ենք մարդկանց մասնագիտությունների նրբությունների հետ, սովորեցնում ենք գրագետ իրականացնել իրենց գաղափարները։ Ես ուրախ եմ հանդիպել PR դպրոցի ուսանողների հետ և կիսվել իմ անձնական փորձով և բիզնեսի վարման փոքրիկ գաղտնիքներով։ Վստահ եմ, որ ձեռք բերված գիտելիքները կօգնեն իրենց անձնական և մասնագիտական հմտությունների զարգացման հարցում», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«PR դպրոցը մասնագետների համար հարթակ է, որտեղ գիտելիքներ, փորձառություն և հմտություններ ստանալուց բացի ձևավորվում է գրագետ հաղորդակցման և համագործակցության միջավայր: PR դպրոցում դասը վարում են ոլորտի լավագույնները», – նշում է «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ նախագահ, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ, բ.գ.թ. Աստղիկ Ավետիսյանը:
PR դպրոցը հիմնադրվել է 2015 թ․ «Հայկական Փի Ար ասոցիացիա»-յի կողմից՝ հասարակայնության հետ կապերի մասնագետների գիտելիքներն ու հմտությունները զարգացնելու և խորացնելու նպատակով։ Beeline-ի հետ համագործակցության շրջանակներում արդեն կազմակերպվել են տասնյակ վարպետության դասեր և մասնագիտական ուսուցողական դասախոսություններ դպրոցի սաների և ուսանողների համար։




Լրահոս