ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուսաստանում սուգ է. Կեմերովոյում ճանաչվել է 27 մարմին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանում մարտի 28-ին սուգ Է հայտարարված Կեմերովո քաղաքի «Զիմնյայա վիշնյա» առեւտրաժամանցային կենտրոնում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ, որտեղ հրդեհից ավելի քան 60 մարդ Է զոհվել, որոնց մեծամասնությունը երեխաներ են: Երկրի ողջ տարածքում խոնարհված են պետական դրոշները, մշակույթի հիմնարկներն ու հեռուստառադիոընկերությունները չեղարկել են ժամանցային միջոցառումներն ու հաղորդումները: Կեմերովոյի առեւտրի կենտրոնի խոշոր հրդեհի զոհերից 27-ի մարմինները ճանաչվել են:

Հրդեհը տեղի Է ունեցել մարտի 25-ին «Զիմնյայա վիշնյա» առեւտրաժամանցային կենտրոնի չորրորդ հարկում: Ըստ վերջին տվյալների՝ հրդեհի զոհ Է դարձել 64 մարդ: Հրդեհից տուժել Է 76 մարդ, այդ թվում՝ 27 երեխա:

 




Լրահոս