Գվարդիոլան խոսել է Իսկոյի հետ Մանչեսթեր Սիթի տեղափոխվելու վերաբերյալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Իսկոն ամռանը կարող է միանալ անգլիական «Մանչեսթեր Սիթիին»:

Ինչպես տեղեկացնում է «El Chiringuito»-ն, «քաղաքայինների» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան արդեն զրուցել է իսպանացի ֆուտբոլիստի հետ: Իսկոն դժգոհ է «արքայական ակումբում» իր կարգավիճակից, քանի որ միշտ չի ստանում խաղային ժամանակ: «Մանչեսթեր Սիթին» պատրաստ է ամռանը «Ռեալին» առաջարկել 86 միլիոն եվրո Իսկոյի համար:




Լրահոս