Պաշտպանության նախարարությանն արտաբյուջետային միջոցների հաշիվ բացելու թույլտվություն կտրվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գաղտնիք չէ, որ արտաբյուջետային միջոցները կոռուպցիայի իսկական բուն են: Բայց չնայած դրան, այդ հնարավորությունից որոշել է օգտվել նաեւ պաշտպանության նախարարությունը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ առաջիկայում ՊՆ-ին արտաբյուջետային միջոցների հաշիվ բացելու թույլտվություն կտրվի: Նախագիծը մշակել են պաշտպանության եւ առողջապահության նախարարությունները:

Ըստ այդմ, նախատեսվում է ֆինանսների նախարարության գանձապետարանում բացել ՀՀ ՊՆ եւ ՀՀ ՊՆ ռազմաբժշկական հաստատությունների անվամբ արտաբյուջետային միջոցների մուտքերի եւ ծախսերի առանձնացված բանկային հաշիվներ: Իսկ նպատակը լինելու է ՊՆ ռազմաբժշկական հաստատությունների կողմից բժշկական օգնության եւ սպասարկման վճարովի ծառայություններն ապահովելը:




Լրահոս