Բերդում մասնագետների պակաս կա. բնակիչները դժգոհ են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանը մարզի միակ տարածքն է, որտեղով Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհը չի ձգվում: Բերդի տարածաշրջանը փակուղի է, այնտեղ մեկնողը նույն ճանապարհով ետ է վերադառնում: Բերդի տարածաշրջանի կտրվածությունը, նաեւ սահմանագոտի լինելը պատճառ է դարձել, որ տարածաշրջանի երիտասարդության զգալի մասը Երեւանում եւ այլուր կրթություն ստանալով` ծննդավայր չվերադառնա: Բերդում մասնագետների պակաս կա: Բերդի տարածաշրջանի բնակիչները իրավական աջակցության կարիք ունեն, սակայն տարածքում ընդամենը 2 փաստաբան է աշխատում, նրանցից մեկը նոր է որպես փաստաբան վերապրոֆիլավորվում, մյուսն էլ փաստաբանական գործունեության մեջ պասիվ է:

Բերդի տարածաշրջանի բնակիչները դժգոհում են, որ այլ տարածաշրջաններից կամ Երեւանի փաստաբան հրավիրելն իրենց համար թանկ է լինում: Բերդում կարիք կա դիահերձողի, մահվան դեպքերից հետո դիահերձողին Սեւան քաղաքից են հրավիրում: Բերդի բժշկական կենտրոնը կարիք ունի անզգայացնող բժշկի, վիրահատությունների ժամանակ Բերդի զինվորական հոսպիտալից են անզգայացնող ներգրավում:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս