Իսկոն երջանիկ է Ռեալում և թիմի կարևոր մասն է կազմում. Զիդան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է թիմի կիսապաշտպան Իսկոյի խոսքերը:

Իսպանացի ֆուտբոլիստն ավելի վաղ հայտարարել էր, որ ինքը չգիտի, թե ինչպես դառնալ «Ռեալի» հիմնական կազմի խաղացող.

«Ես նրա հանդեպ անարդարացի չեմ: Իսկոն դա իր խոսքերում կասկածի տակ չի առել, նա երջանիկ է: Գուցե, այստեղ նա չունի այն դերը, ինչ` Իսպանիայի հավաքականում, բայց ես միշտ Իսկոյին ցույց եմ տվել, որ ինքը թիմի կարևոր մասն է կազմում: Ես միշտ ստիպված եմ լինում ընտրություն կատարել ֆուտբոլիստների միջև: Տեսել եմ Իսկոյի խաղն Արգենտինայի հետ խաղում, ես գոհ եմ»,- Զիդանի խոսքերն է փոխանցում «AS»-ը:

Հիշեցնենք` Իսպանիայի հավաքականն ընկերական խաղում 6:1 հաշվով հաղթել է Արգենտինայի ընտրանուն, իսկ Իսկոն դարձել է հեթ-տրիկի հեղինակ:




Լրահոս