ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւանի մարզասրահներից մեկում

Մարզասրահի զուգարանի դռան վրա ահա այսպիսի ցուցանակ է փակցված: Իգական եւ արական սեռերն, իհարկե, հասկանալի են, բայց թե ինչ խորհուրդ ունի 3-րդը, թեւրես, մնում է անհասկանալի:

 

 

ՀԱՐՑ. Եթե լրացել է անձի 18 տարեկանը, ապա նա հաշմանդամության ի՞նչ խումբ կարող է ձեռք բերել: Այսինքն` 18 տարին լրացած հաշմանդամ ճանաչված անձին հաշմանդամության ի՞նչ կարգ կտրամադրեն:

Լաուրա Մինասյան (34 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ 18 տարին լրացած հաշմանդամ ճանաչված անձին տրամադրվում են հաշմանդամության 1-ին, 2-րդ կամ 3-րդ խումբ` ելնելով առկա հիվանդություններով, վնասվածքներով կամ արատներով պայմանավորված օրգանիզմի ֆունկցիայի կայուն խանգարումների հետեւանքով առաջացած կենսագործունեության սահմանափակման տեսակից կամ աստիճանից: (Հիմք` Հայաստանի Հանրապետության կառավարության 02.03.06 թվականի թիվ 276-Ն որոշմամբ հաստատված կարգի 6-րդ կետ):

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ հաշմանդամների թիվը կազմում է ավելի քանի 193 հազար, որից 8 հազար 200 երեխաներ են:

 

 

 

ՀԱՐՑ. Պահքի այս շրջանում տեղյակ եմ, որ յուրաքանչյուր օր ունի իր խորհուրդը: Հետաքրքիր է իմանալ` ո՞րն է ավագ շաբաթի խորհուրդը:

Նելլի Հարությունյան (29 տարեկան, ուսանողուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ն. Հարությունյանի հարցին ի պատասխան` հայտնում ենք, որ շաբաթը պատկերն ու օրինակն է արարչության յոթերորդ օրվա, երբ Աստված հանգստացավ իր բոլոր գործերից: Աստված վեց օրում արարեց աշխարհը, իսկ յոթերորդ օրը հանգստացավ: Անցած օրերն Աստված պատվեց արարչությամբ, իսկ այս օրը` օրհնությամբ ու սրբությամբ: Շաբաթ օրը հիշատակվում են Տիրոջ թաղումը եւ հանգիստը գերեզմանում: Այս օրը Հիսուս մարդկանց հոգիների չարչարանքների տունը` դժոխքը, ավերեց եւ բացեց հանգստյան տունը` Դրախտը: Իսկ յոթերորդ ժամանակաշրջանի հասնելուն պես Տերը կրկին պիտի գա եւ արդարներին շնորհի աշխարհի սկզբից նրանց համար պատրաստված արքայությունը` հավիտենական հանգիստը:
Ըստ Եկեղեցական կարգի` երեկոյան ժամերգությունից հետո սկսվում է նոր օր: Երեկոյան մատուցվում է Ճրագալույցի Ս. Պատարագ, որի ավարտին ազդարարվում է Փրկչի հրաշափառ Հարության ավետիսը. «Քրիստոս յարեաւ ի մեռելոց, օրհնեալ է յարութիւնն Քրիստոսի»: Այս ավետիսով ավարտվում է Մեծ Պահքը: Թեեւ Տիրոջ թաղման հիշատակի օրն Ավագ շաբաթն է, սակայն թաղման գլխավոր արարողակարգը կատարվում է Ավագ ուրբաթ երեկոյան:
Իսկ Ավագ շաբաթ օրվա երեկոյան կատարվում է Ս. Զատկի ճրագալույցի արարողությունը` այսպիսով եզրափակելով Տիրոջ չարչարանքների շաբաթը եւ ավետելով Նրա հարությունը մեռելներից:

Արարատյան հայրապետական թեմ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ Ծաղկազարդին հաջորդում է Մեծ Պահքի վերջին շաբաթը: Այն ավարտվում է Սուրբ Հարության տոնով (Զատիկ), որի ընթացքում հիշվում է Խորհրդավոր ընթրիքը, Հիսուս Քրիստոսի դատավարությունը, տանջանքները, խաչելությունը եւ թաղումը: Ի դեպ, Ավագ Շաբաթի բոլոր օրերի անվանը նախորդում է «ավագ» բառը (Ավագ Երկուշաբթի, Ավագ Երեքշաբթի եւ այլն):




Լրահոս