Ռեալը ցանկանում է վաճառել Բեյլին. Բալագե

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրիտանական Sky Sports-ի թղթակից Գիյոմ Բալագեն կարծում է, որ Մադրիդի «Ռեալն» ամռանը կփորձի վաճառել ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլին:

«Վստահ եմ, որ «Ռեալը» ցանկանում է վաճառել Բեյլին: Դա չի մտնում ուելսցու ծրագրերի մեջ, քանի որ նա ցանկանում է մնալ «արքայական ակումբում»: Ակնհայտ է, որ ինչ-որ թիմ կգնի Բեյլին, սակայն չեմ կարծում՝ դա կանի «Տոտենհեմը»: Իհարկե, լոնդոնցիները կցանկանային հետ բերել Գարեթին, սակայն նա այլ նպատակներ ունի: Այլ թիմեր ավելի լավ են պատրաստված, նրանք ավելի մեծ ցանկություն և մեծ հնարավորություններ ունեն»,- ասել է Բալագեն:




Լրահոս